Գրիգ. Հիսուսի կատուն

Պատմվածքը

Պատմվածքը Նարեկի մասին էր։ Նա նյարդերի հետ խնդիր ուներ, սակայն հաճախում էր սովորական դպրոց։ Նարեկին մի մարդ «Հիսուսի կատու» էր վաճառել, իսկ դասընկերները ծաղրում էին նրան և ասում, որ վաճառողը կատվին մի աղբանոցից է գտել։ Նարեկի ասելով «Հիսուսի կատուն» շատ հազվադեպ պատահող տեսակ է, իսկ անունը Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում և կարողանում է ջրի վրայով քայլել։ Նրան ոչ մեկ չէր հավատում։ Տղաներից մեկը՝ Կարենը, առաջարկեց փախնել դասից և գնալ ձոր։ Բոլորով փախան, սակայն հեղինակը այդքան էլ ուրախ չէր։ Այդ ձորում մի տղայի օձը խայթել էր և նրա մազերը սպիտակել էին, սակայն նա ողջ էր մնացել։ Այդ պատճառով էլ հեղինակը վախենում էր։ Գրիգորը՝ դասընկերներից մեկը, ասաց, որ անձրև է գալու։ Նա դա զգաց, քանի որ թևը մզմզում էր, իսկ իր ասելով, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու։ Բայց ոչ մեկ ուշադրություն չդարձրեց։ Շուտով նրանք հասան գետի մոտ և Կարենը ստիպում էր Նարեկին, որ կատվին նետի ջուրը, եթե Հիսուսի կատուն է չի սուզվի։ Նարեկը հրաժարվեց, բայց չհասցրեց աչքերը թարթել, երբ Կարենը վերցրեց պայուսակը և նետեց գետը։ Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում, բայց ջրի հոսքը արագ էր: Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի հետևից: Այս դեպքից հետո նա էլ դպրոց չգնաց։ Մի քանի տարի անց հեղինակը տեսնում է նրան եկեղեցու մոտ և չի ճանաչում։ Նա բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը։ Նրանք զրուցում էին, իսկ հեղինակը անդադար շնորհակալություն հայտնում նրան։

Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան չար կարող են լինել մարդիկ։ Եթե Կարենը բարի լիներ գուցե նրանց ընկերոջ կյանքը այլ կերպ դասավորվեր։ Ով գիտի մի գուցե այդ իրադարձությունը լավ անդրադարձավ Նարեկի վրա։ Դեպքեր կան, որոնցից հետո մինչև կյանքի վերջ չես լավանում, և դրանք մեծ հետք են թողում։ Բայց Նարեկը ապացուցեց, որ նա ուժեղ մարդ է։ Նա կարողացել էր ներել իր դասընկերներին, այդ պատահարից հետո չէր խելագարվել և դրանով ցույց տվեց, որ նա շատ ուժեղ է։

Оставьте комментарий