Արամ Պաչյան. Թափանցիկ շշեր

Պատմվածք

Իսկ դուք երբևէ մտեծել եք ինչու՞ են մարդիկ օղի խմում։ Գուցե մենա՞կ են, կամ կոտրված․․․ Կամ էլ խմում են, որ մոռանան․․․ Կամ էլ կործանեն իրենց և իրենց կյանքը։

Պատմվածքը շատ հետաքրքիր էր և տխուր։ Երեխայի հայրը չի կարող հրաժարվել օղուց, իսկ երեխան չի կարող սպանել հորը, քանի որ շատ է սիրում, բայց չի խոստովանում։ Այսպես ամեն անգամ Արը թաքուն հորը օղի է տալիս և ափսոսում։ Մեկ-մեկ ցանկանում է, որ նա մահանա և թեթևանա, մեկ-մեկ էլ աղոթում, որ չի ընկել մի տեղ, արնահոսել, մահացել և ընկել դժոխք։ Պատմվածքը ցույց է տալիս, որ ինչքան էլ խմելը վատ է անրադարնում մեզ վրա, միևնույն է հրաժարվել չենք կարող։ Արը դիմում է բժիշկներին, Աստծուն, բայց օգուտ չկա։ Նա ասում է․ «Ես ուզում եմ սպանել քեզ իմ մեջ, չեմ ուզում կրել քո տված անունը, քո ազգանունը: Բոլորի մեջ մեռած մարդիկ կան, իմ մեջ այդ մարդը դու ես, հայրիկ»: Ատում է հորը, բայց չի կարող սպանել կամ հրաժարվել նրանից։ Նա միշտ վազում է և փրկում հորը։

Պատմվածքը ցույց է տալիս, որ օղուց հրաժարվել քչերն են կարող, նույն էլ մարդու դեպքում է։ Բոլորը հրաժարվեցին հորից, բացի Արից։

Оставьте комментарий